Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ անդամը ներկայացրել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ

Փետրվար 09,2015 12:10

Հունվարի 29-ին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը, Եվրոպական խորհրդարանի բելգիացի անդամ Գերոլֆ Անեմասը (ազգայնական կուսակցություն «Ֆլեմիշ ինթերեսթ») Եվրոպական խորհրդարանին է ներկայացրել մի օրինագիծ, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի փոխանցմամբ՝ առաջարկը ստորագրել են նաեւ Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության պատգամավորները, իրենց նախագահ Մարի Լեպենի գլխավորությամբ:

Օրինագծում, մասնավորապես նշված է.

ա) Հաշվի առնելով այն հեղափոխությունները, որոնք թույլ չտվեցին թուրքական կառավարությանը ճանաչել ցեղասպանությունը,

բ) Հաշվի առնելով, որ իրադարձություններից մեկ դար անց եկել է հաշտվելու ժամանակը,

1. Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից Թուրքիայում ապրող հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը,

2. Հանձնարարվում է Եվրոպական խորհրդարանի թուրքական խմբակցության նախագահին ուղարկել այս բանաձեւը Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին, Հանձնաժողովին, Խորհրդին եւ Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարանների նախագահներին:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728