Լրահոս
Օրվա լրահոսը

2015 թվականի հունվարի 12-ից փետրվարի 6-ն ընկած  ժամանակահատվածում  ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել  19.1 մլն. դրամ

Փետրվար 09,2015 11:50

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12.01.2015–06.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 3.79 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 44 որոշում և հաշվարկվել է 7.47 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  10 գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում և հաշվարկվել է 5.45 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Վարչական չորս վարույթ ընթացքի մեջ են:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  100.0 հազ.դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 84.0 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 81.7 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 450.0 հազ.դրամ վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 400.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման  համար  կայացվել է  150.0 հազ.դրամ  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 1,137 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի  տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. վարչական տուգանքի  որոշում,  Արարատի տարածքային բաժնի կողմից հինգ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, Արմավիրի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. վարչական տուգանքի  որոշում, իսկ  Շիրակի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզ.դր. վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար տասնմեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1 մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 411.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նույն խախտման  համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 240.66 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. վարչական տուգանքի  որոշում:

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության  համար երկու  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև հրացան:

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան  ապօրինի որսի  համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 35.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ որսի կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից  իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40 հատ  «սիգ» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից 12.01.2015–06.02.2015թթ.  ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  19.1 մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728