«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այսօր ասուլիսի ժամանակ պատմեց, որ վերջերս հյուրընկալվել է մարզպետներից մեկին ու նրա աշխատասենյակում ականատես է եղել, թե ինչպես են մարզպետն ու նրան հյուրերը ոտքի վրա ու մի քանի անգամ կոնյակով խմում Սերժ Սարգսյանի կենացը:
«Աշխատասենյակում մարզպետի գլխավերեւում Սերժ Սարգսյանի նկարն էր, մարզպետը հանդիպման ժամանակ կոնյակ հյուրասիրեց ու մի քանի անգամ էլ ոտքի վրա խմեցին Սերժ Սարգսյանի կենացը, չէի կարող նստած մնալ, իրենք բոլորը նախագահի կենացն ասելիս ոտքի էին կանգնում: Ասացի՝ լավ տղաներ, հիմա ձե՞զ եք փորձարկում, թե՞՝ ինձ, բավական է»,- պատմեց պարոն Իսագուլյանը:
Նրա համոզմամբ, մարզպետն ու հյուրերը այդպես են արել, որ հանկարծ ներկաներից մեկը նախագահին չհասցնի, թե իրեն «մոռացել են»:
Նրանից հետաքրքրվեցինք՝ որ մարզպետն էր ու ովքեր էին մյուս հյուրերը՝ մարզպետի ենթակաները, թե՞ այլ մարզի ղեկավարներ, պարոն Իսագուլյանը չցանկացավ պատասխանել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ