Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Խաչատրյանի առողջական վիճակը դեռ կայուն ծանր է (Տեսանյութ) 

Փետրվար 09,2015 11:43

«Արտակի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց դրական դինամիկայով»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց շաբաթ օրը ծեծի ենթարկված «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի եղբայրը`Արտյոմ Խաչատրյանը: Թոքերի դրենաժավորումը դեռ երկու-երեք օր կշարունակվի, Արտակը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք, կա թոքերի սալջարդ, ինչի հետեւանքով էլ երեկ Արտակի վիճակը կտրուկ վատացել էր:

Արտյոմ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ոստիկանության սպաները շուրջօրյա հսկողություն են իրականացնում վերակենդանացման բաժանմունքում ու շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն այդ ծառայության համար: «Շնորհակալ եմ բոլորից`հասարակ քաղաքացուց մինչեւ քաղաքական կուսակցություններ, որոնք արագ եւ ադեկվատ արձագանքել են»,- ասաց նա:

Չի արձագանքել միայն ՀՀԿ-ն: «Տպավորություն է, որ տեղյակ չեն կամ նորմալ են համարում այս վիճակը»,- տարակուսեց նա` հավելելով. «Մենք արդեն ունենք բավականին գրագետ, իրազեկված հասարակություն, կոնսոլիդացիա կա քաղաքական ուժերի մեծամասնության ու ժողովրդի մեջ, սա նշանակում է, որ մենք խոսում ենք ոչ թե կոնկրետ դեպքի ու անձի մասին, այլ երեւույթի մասին»:

Արտյոմ Խաչատրյանը վստահեցրեց, որ Արտակը քրեական աշխարհի հետ կապ չի ունեցել: Նա պնդեց, որ տեղի ունեցածը կազմակերպված հանցագործություն էր ու հորդորեց ոստիկաններին`հանցագործության հետքը որոնել Արտակի հասարակական գործունեության մեջ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728