Օրերս Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Մելիքսեթ Գ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ ոստիկանություն