«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի թրեյլերը ներկայացվել է հանդիսատեսի ուշադրությանը:
Թաջ Մահալը Հնդկաստանի ամենահայտնի զբոսավայրերից է, սակայն քչերը միայն գիտեն՝ ով էր իրականում այն կինն, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս երկրում և դեռ միջնադարում ձևավորեցին ամենաազդեցիկ համայնքներից մեկը, և ինչպե՞ս երկու հայուհիներ դարձան հնդկական ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները: «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի նկարահանած վավերագրական ֆիլմը լույս կսփռի այս հարցերի վրա:
Հնդկահայքի մոռացված պատմության մասին «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ժապավենի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում:
Թրեյլեր՝
Կարդացեք նաև
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն