Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի զինվորները սարսափում են սահմանագիծ մեկնել

Փետրվար 09,2015 11:35

Հայ զինծառայողները, ովքեր չցանկացան ,որպեսզի իրենց անունը հրապարակվի, մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ժամկետային զինծառայողները ամեն կերպ խուսափում են հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում ծառայելուց եւ տարբեր միջոցների են դիմում դրանից խուսափելու համար: Հայ զիվորականները այդ տեղեկությունը ստացել են իրենց կատարած հետախուզության եւ այլ եղանակներով: Ադրբեջանցի զինվորների վախն ավելի է մեծացել այն բանից հետո, երբ հայ դիպուկահարները Տավուշի սահմանագոտում շարքից հանել են ադրբեջանական հենակետերում տեղադրված գիշերային դիտարկման թանկ սարքերը:

Ադրբեջանական հենակետերում, ժամկետային զինծառայողներից զատ, ծառայություն են իրականացնում նաեւ պայմանագրային զինծառայողներ,որոնց աշխատավարձը բարձր է հայաստանցի պայմանագրային զինծառայողների ստացած ռոճիկից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garegin says:

    Այն, որ հայ զինվորը բազմաթիվ անգամ է գործով ապացուցել իրավիճակի տերը լինելու հանգամանքը, դա փաստ է, սակայն հիշել է պետք, որ հակառակորդին թերագնահատելը հեռու է խելամտությունից: Ես չեմ կարող ասել, թե ովքեր են այդ բերանբաց հետախույզներն ու որքանով են ճշմարիտ նրանց տեղեկությունները, սակայն հստակ է այն իրողությունը, որ մենք գործ ունենք խիստ վտանգավոր և բարբարոս մի ցեղի հետ, ովքեր այլոց անցած ուղին և ստեղծած արժեքները ոչնչացնելով կամ յուրացնելով փորձում են իրենց համար ապագա կերտել, որի համար պատրաստ են ցանկացած ստոր քայլերի:
    Նրանց աշխատավարձի և մեր ռոճիկի իմաստը չհասկացա?

  2. Հարգելի Գարեգին, ուրախ եմ , որ իմ գրածները կարդում եք եւ արձանագանքում: Հիասթափված եմ, որ շարունակում եք թաքնվել կեղծանունի տակ: Մեր հետախուզները բերանբաց չեն, մի վիրավորեք հանուն բոլորիս իրենց կյանքը վտանգողներին: Նրանք գիտեն՝ ում հետ, ինչ խոսել: Ես 1990-94թթ. կամավոր եղել եմ հայրենի գյուղի սահմանը պաշտպանողների շարքերում:Եթե պայմանագրային զինծառայողների աշխատավարձը բարձրանա, բնականաբար պայմանագրային զինծառայող դառնալ ցանկացողների թիվն էլ կավելանա:

  3. Garegin says:

    Հարգարժան լրագրող, ես ամենևին էլ որևէ մեկին, այդ թվում նաև մեր հետախույզներին չեմ վիրավորում, ավելին, համոզված եմ, որ հետախույզները նման տեղեկություններ չէին տրամադրի: Իմ պատկերացմամբ, թե այդ գործողությունների մշակման պլանը, թե իրականացման ընթացքն ու արդյունքները պետք է որ հրապարակման ենթակա չլինեն, կամ հրապարակվեն այն իրականացվող կառույցի՝ ՀՀ ՊՆ -ի կողմից, այլ որ թե Ձեր: Ինձ թվում է Դուք այս ամենն առավել քան հստակ եք պատկերացնում, թե որպես լրագրող, թե որպես ազատամարտի մասնակից: Արձագանքի համար շնորհակալ եմ:

  4. Արթուր Ղազարեան says:

    Իսրայէլում սովորելու տարիներին երկար-բարակ նախադասութիւններ գրելիս գիտական ղեկավարս ասում էր. «Արթո՛ւր, վերջակէտ դիր: Հերիք է՝ սովետական ոճով գրես» 🙂 Չգիտեմ, ինչու էր կարծում, թէ երկար նախադասութիւնները սովետական են,,,

    Այս յօդուածի առաջին նախադասութիւնը 6 տող ունի՝ մէջն էլ երկու տարածուած սխալ:

    Ա. Ստորադասական նախադասութիւններում համատարած գրում են ՈՎ/ՈՎՔԵՐ՝ հաւանաբար մտածելով որ շնչաւոր առարկաների դէպքում այդպէս է:

    «Հայ զինծառայողները, ՈՐՈՆՔ,,,», «Արթուրը, ՈՐԸ,,,»,
    բայց «ՆԱ, ՈՎ,,,» կամ «ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ,,,»

    Բ. Ցանկանում եմ, ՈՐ,,, (ցանկանալ Ի՞ՆՉ, ոչ թէ ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ)
    Ուզում եմ, ՈՐ,,, (ուզել Ի՞ՆՉ, ոչ թէ ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ) (չնչին բացառութեամբ):

    Իսկ աւելի պարզ կարելի էր գրել՝

    Հայ զինծառայողները, որոնք չցանկացան իրենց անունը հրապարակել, մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ժամկետային զինծառայողները,,,

    Յ.Գ. Թէեւ չարժէ հակառակորդին թերագնահատել, սակայն եթէ որոշեն արկածախնդրութիւն անել, նախորդից աւելի ցաւոտ ենք պատասխանելու: Ու դա նրանք ՇԱՏ ԼԱՒ գիտեն:

  5. ոմն says:

    Շատ վատ բան է իհարկե պատերազմը , որի հետևանքները կրում ենք ու կը կրենք .նաև չես կարող ուրախանալ երբ ադրբեջանցի զինվոր է զոհվում , բայց երբ նայեցի այս նյութի վերնագիրը `մտածեցի գուցե կամաց-կամաց հաղթահարում ենք մեր մեջ `զոհի կարգավիճակը որ դարերով բուն դրած էր մեր հոգիներում :

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728