Նոր Նորքի 4-րդ զանգվածից այսօր՝ փետրվարի 9-ին, լուսադեմին հիվանդանոց տեղափոխված 9-ամյա տղային վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ նյարդավիրաբույժը վիրահատել է երեխայի գանգաթաղը, այժմ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, գիտակցական էլեմենտներ կան: Դրանից բացի՝ երեխայի աջ ոտքն է այրված: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոր մոտ էլ առկա են այրվածքներ. նրան ուղարկել են Այրվածքաբանության կենտրոն:
Գագիկ Մանուկյանն ասաց, որ մայրը երեխային ծեծել է, այնուհետեւ բենզինը լցրել վրան ու այրել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում