Գինի օգտագործողները լավ գիտեն, որ կարմիր գինին խնում են կարմիր մսից ուտելիքների, իսկ սպիտակը` թռչնամսի, ձկնեղենի եւ խոզի մսից որոշ ուտեստների հետ, կամ որ կարմիր գինին խմում են սենյակային ջերմաստիճանին համապատասխան, իսկ սպիտակ գինին մատուցում են սառեցված: Տղամարդկանցից շատերը կարծում են, որ այն հատկապես իրենց է օգտակար, քանի որ չափավոր օգտագործման դեպքում բարելավում է սեռական ֆունկցիան, բայց պետք է հիշել, որ մասնագետները խորհուրդ են տալիս այն չչարաշահել: Գինին 3 բաժակից ավելի օգտագործելու դեպքում, ըստ մասնագետների, ոչ միայն 30%-ով նվազում է տղամարդու սեռական ակտիվությունը, այլեւ աստիճանաբար հասցնում է սեռական անկարողության:
Գիտնականները մի շարք հետաքրքիր հետազոտություններ են իրականացրել կարմիր գինու օգտակարության եւ վնասակարության վերաբերյալ եւ հայտարարել, որ գինու մեջ պարունակող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում` մկանային ուժը եւ աշխատունակությունը: Կարմիր գինին օգնում է ձերբազատվել վատ լսողությունից, սրտի խնդիրներից եւ նաեւ օգնում է ազատվել ավելորդ քաշից:
Տղամարդիկ, ըստ գիտնականների, ավելի շատ են մահանում սրտանոթային հիվանդություններից: Մասնագետները 26-65 տարեկան եվրոպացի տղամարդկանց շրջանում կատարել են հետազոտություն եւ պարզել, որ այն տղամարդիկ, որոնք օրական կանոնավոր օգտագործել են մեկ բաժակ գինի եւ ձուկ` ունեն կարգավորված սրտի աշխատանք: Սա պայմանավորված է նրանով, որ այդ խմիչքն ու ուտեստը պարունակում են ճարպաթթու՝ օմեգա-3, որը կարգավորում է սրտանոթային անբավարարությունը:
Ապացուցել են նաեւ, որ ամրացնում է մկանային համակարգը, արյան անոթները եւ օգնում է ճարպերի այրմանը, այդ իսկ պատճառով այն միլիոնավոր մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են գինի խմել:
Պարզ չէ` մեր նախնիները գինու լավ ու վատ կողմերի մասին որքանով էին տեղեկացված, բայց որ գինեգործությունը Հայաստանում լավ զարգացած է եղել, այդ են վկայում Արենի գյուղի մոտ` քարանձավում կատարված պեղումների ընթացքում հնագետների հայտնաբերած խաղողի տրորման, խմորման եւ պահպանման համար նախատեսված կավե անոթները, բաժակները եւ խաղողի կորիզները, որն ապացուցում է, որ Հայաստանում գինի պատրաստել են ավելի քան 6000 տարի առաջ: