ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
Պարոն Ա.Հովսեփյանին
Սամվել Վաղարշակի Հարությունյանից
Կարդացեք նաև
Դիմում
Հարգելի պարոն Ա.Հովսեփյան,
Ես՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով պատասխանող Սամվել Հարությունյանս, ելնելով դատական արդյունավետ պաշտպանության իմ իրավունքից, դատական քննությանը հավուր պատշաճի նախապատրաստվելու, 1992թ. դեկտեմբերի 26-ին Արևիկ Միրզոյանի սպանության փորձի,1 996թ. փետրվարի 16-ին Անուշավան Առուշանյանի վրա կրակելու և նրան հրազենային ծանր վնասվածքներ պատճառելու,այդ հանցագործությունից անմիջապես հետո վերջինիս ռենտգեն նկարահանման պահին Գորիսի հիվանդանոցի ռենտգեն կաբինետ զինված ներխուժման և հրազենային կրակահերթ արձակելու ծանր հանցանքների փաստերի առթիվ հարուցված քրեական գործերի նկատմամբ դրսևորված հանցավոր անգործությունը,այդ քրեական գործերով վերը նշված քաղաքացիական գործով հայցվոր Սուրիկ Խաչատրյանին որպես կասկածյալ և մեղադրյալ չներգրավելու,կարճ ժամանակ անց նշված քրեական գործերը հանիրավի կասեցնելու, կատարված ծանր հանցագործությունները մինչ օրս հատուկ դիտավորությամբ չբացահայտելու և հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու փաստական հանգամանքներին ծանոթանալու և Դատարանին անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու համար խնդրում եմ թույլ տալ ինձ ծանոթանալու ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչության վարույթում գտնվող թիվ 51202092,ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության վարույթում գտնվող թիվ 32100796,թիվ 32100896 քրեական գործերի նյութերին, անհրաժեշտության դեպքում կատարել պատճենահանում:
ՀՀ քննչական ծառայության հատուկ կարևոր գործերի բաժնում 2013 թվականի աշնանը ես վկայի կարգավիճակով թիվ 51202092 քրեական գործի շրջանակներում երեք անգամ հարցաքննվել և տվել եմ ծավալուն ցուցմունքներ:
Սամվել Հարությունյան
09 փետրվար 2015