Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Տեր-Սահակյանը՝ «Moscow Open»-ի հաղթող

Փետրվար 09,2015 10:26

Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Moscow Open» ներկայացուցչական մրցաշարը:

«Ուսանողների» խմբում Հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) եզրափակիչ տուրում միավորը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովի հետ եւ 6,0 միավորով միանձնյա նվաճեց հաղթողի կոչումը:

Վերջին տուրում ոչ-ոքի խաղաց նաեւ ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Տիգրան Լ. Պետրոսյանը, որի մրցակիցը ռուսաստանցի ճանաչված գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին էր: Տիգրանը եւս երեք գրոսմայստերների հետ պայքարն ավարտեց 7,0 միավորով եւ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ open.moscowchess.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728