Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Փետրվար 08,2015 23:23

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ փետրվարի 8-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 71 ZZ 111 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ վնասելով մոտակա գազատար խողովակը. արտահոսք չկա:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել քարշակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728