«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ տեղի ունեցած լկտի ու անասնական արարքը: Այս միջադեպի բացահայտման կամ չբացահայտման ողջ պատասխանատվությունն ընկնում է օրվա իշխանությունների վրա: Ֆիզիկական բռնությունների միջոցով վախի մթնոլորտի տարածումը գաղջ մթնոլորտի հիմքն է:
«Առաքելություն» կուսակցությունը վերստին պնդում է այն համոզմունքը, որ միայն իշխանափոխությամբ է հնարավոր կասեցնել անպատիժ բռնարարքների արատավոր շղթան, որը ցանկացած պահի կարող է «այցելել» ՀՀ ցանկացած քաղաքացու:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
այս դէպքը աւելի ծանր է քան թէ Բերձորում տեղի ունեցածը…
ամեն բան կարելի է,
սակայն աւելի հաւանական է որ նոյնանման վայրագութիւններ ուղղակիորեն չեն կատարվում իշխանություների կողմէ,
սակայն իշխանությունները աչք են փակում, այլ կողմ նայում, երբ պատահում են
այսինք, հաւանական է որ այս բարբարոս արարքները իշխանութեան զորավիգ կանգնիլ ուզող անհատների նախաձեռնութիւնն է
հետեւաբար, այդպիսի անձերի հարկաւոր է յայտնել թէ իրենց գործած ոճիրները ոչ մէկ ձեւով օգտակար չեն իշխանութիւններին, այլ հակառակը
ո՞նց կարելի է այս աստիճան ծեծի ենթարկել ազգակից մը…
սայթաքում ենք դէպի քաղաքացիական պատերազմ…
հանդարտինք, Աստուծոյ սիրոյն
Իշխանափոխությունն անհրաժեշտություն է,եթե այլևս իշխանություն չի լինելու և ընդիմություն էլ չի լինելու:Թե չէ մի քանի ամիս հետո նոր իշխանությանն եք քարկոծելու և մեղադրելու ձեր բոլոր անհաջողությունների համար:Մեր երկրում ինչ որ բան կփոխվի,եթե նախորդ ընտրություններում պարտված կուսակցության ղեկավարը մեղքը փնտրի իր մեջ,հրաժարվի կուս. ղեկավարի պաշտոնից և հաջորդ ընտրություններին ընտրողը տեսնի նոր թեկնածուի իր նոր գաղափարներով:Ընտրություններում 0.5 տոկոս ձայն ստացողը մեղքը բարդում է իշխանությունների վրա և հաջորդ ընտրություններին նորից թեկնածությունը դնում՝թե ինչ ակնկալիքներով,չգիտեմ: