Այսօր Գյումրու Անի թաղամասում գտնվող Չարենցի 10 հասցեում ինքնասպան է եղել 1991 թվականին ծնված Ժենյա Սարիբեկյանը, որին մայրը գտել է զգեստապահարանի վերևի հատվածից կախված:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ժենյա Սարիբեկյանը երկրորդ կուրսի ուսանողուհի է, սովորում է Գյումրիում, և նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժնում, նա նկարչուհի է: Աշխատում էր նաև «Տիրամայր Հայաստան» կենտրոնում կամ ինչպես Գյումրիում առավել հայտնի է՝ կուսանոցում`որպես դիզայներ: Այստեղի ղեկավարությունն է ֆինանսավորել նրան, որ սովորի մագիստրատուրայում:
Նրանք երկու քույրեր են, քույրն ամուսնացած է, գտնվում է ՌԴ- ում է, ինքը բնակվում էր մոր հետ մեկ սենյականոց բնակարանում: Հարևանների ասելով, շատ համեստ ընտանիք են, մայրն աշխատում է նույն թաղամասի հագուստեղենի խանութներից մեկում, Ժենյան էլ տաղանդավոր նկարչուհի է: Կան որոշ տեղեկություններ, որ նա պատրաստվում էր առաջիկայում նշանվել:
Կարդացեք նաև
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ իր հանձնարարությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով: Հոդվածը կոչվում է «Ինքնասպանության հասցնելը». «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Թե որն է եղել ինքնասպանության պատճառը, ըստ դատախազի, վարկածները կստուգվեն նախաքննության ընթացքում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ