Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ինտերնետի վնասների մասին. Ittrend.am

Փետրվար 08,2015 18:04

Ittrend.am. Այսօր գրեթե չկա մարդու գործունեության մի ոլորտ, որտեղ չի օգտագործվում կամ ազդեցություն չունի ինտերնետը։ Սակայն միշտ չէ, որ այդ ազդեցությունը դրական է․․․

Մի քանի տասնամյակ առաջ, երբ ինտերնետը ապագայի հեքիաթ ու երազանք էր, թվում էր, թե այն միայն դրական փոփոխություններ կբերի․․․ Միասնական տեղեկատվական ցանց, որից կարող է օգտվել ցանկացած մարդ։ Լավ է հնչում, սակայն հարցականները շատ են․ արդյո՞ք ինտերնետն  այսօր ունի այն օգտակարությունը, որը պատկերացնում էինք մի քանի տարի առաջ։

  1. Մրցակցության փոխարեն՝ մենաշնորհ։Մենք ակնկալում էինք ունենալ մրցակցության ազատ գոտի, սակայն արդյունքում ունենք մենաշնորհային դիրք գրավող Google, Amazon ու Apple, որոնք կենտրոնացրել են իրենց ձեռքում հսկայական ուժ ու միջոցներ, ու նրանց հետ մրցելը ժամանակի անիմաստ կորուստ է։ Եվ երբ հայտնվում է թարմ ու ոչ ստանդարտ մի պրոյեկտ, մի քանի ամիս անց այն գնվում է ինտերնետ-հսկաներից մեկի կողմից։
  2. Նոր աշխատատեղերի փոխարեն՝ անգործություն։Ինչքան տեխնոլոգիաներն ավելի խելացի են դառնում, այնքան ավելի հեշտ են փոխարինում մարդկանց, ու շատ մասնագիտություններ պարզապես կորցնում են իրենց արդիականությունը։
  3. Անձնական գաղտնիության ու մասնավոր կյանքի ոչնչացում։Այսօր ոչ մեկի քայլը չի անցնում առանց ուշադրության ու ֆիքսվելու։ Ոչ մի նամակ, ոչ մի փաստաթուղթ ու նկար։ Դրանք միշտ էլ հասանելի կլինեն հետաքրքրվողներին։
  4. Հավասարության փոխարեն՝ ևս մեկ անարդար անհավասարություն։Թվային տեխնոլոգիաները խոստանում էին հավասարություն բոլորի համար, սակայն տեխնոլոգիապես զարգացած երկրներն ավելի են հարստանում, իսկ զարգացող երկրներն այդպես էլ չեն կարողանում մասնակցել այս մրցակցությանը։
  5. Մշակութային վերածննդի փոխարեն՝ երաժշտության, գրքերի ու արվեստի ոչնչացում։Առաջին հարվածը հասցրեց ամեն ինչ անվճար հասանելի դարձնող ինտերնետը։ Ցանկացած մարդ, ով ունի համակարգիչ ու ինտերնետ, կարող է տարածել ցանկացած սևագրություն ու էլ ավելի դժվարացնել արժանի գրականություն որոնելը։
  6. Յուրաքանչյուր անհատականության հանդեպ ուշադրության փոխարեն՝ ամբոխի իշխանություն։Բոլորն այսօր կարծիք են արտահայտում, վիճում, մեկնաբանում, սակայն ընդհանուր առմամբ այդ ամբոխից ոչ մեկի ձայնն էլ չի լսվում։
  7. Կրթության փոխարեն՝ երիտասարդությանբթացում։ Google-ը գիտի ամեն հարցի պատասխանը, ինչու սովորել, եթե ամեն ինչ արդեն կա ինտերնետում՝ անվճար ռեֆերատներ, դիպլոմային աշխատանքներ։

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728