Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը:
Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասարակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման արատավոր դեպքերի չբացահայտվածությունն անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և դառնում դրանց կրկնության պատճառ:
Իշխանությունները պարտավոր են անհապաղ բացահայտելու և պատժելու մեղավորներին, այլապես ողջ պատասխանատվությունը մնում է հենց իշխանությունների վրա:
Կարդացեք նաև
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
8 փետրվարի, 2015թ.