Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի հայտարարությունը. Ժողովուրդը երբեք չի ների նենգ ահաբեկչական այս գործելակերպը

Փետրվար 08,2015 16:40

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգումը եւ նրա դեմ կիրառված դաժան բռնությունը պատահականություն չէր։ Այն իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմության դեմ, որպես վերջին միջոց, սանձազերծած ստոր ահաբեկչական գործողությունների շղթայի հերթական մի օղակն է:

Պատահական չէ, որ նախ բռնությունների ենթարկվեցին հասարակական կազմակերպությունների,  փոքր քաղաքական ուժերի անդամներ, իսկ այնուհետեւ իշխանական ահաբեկչության թիրախ դարձան համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված հոծ քաղաքական կազմակերպությունների՝ ազատամարտիկների դաշինքի, Հայ Ազգային Կոնգրեսի, իսկ այժմ արդեն նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ։ Բռնությունը, որպես միջոց, միշտ չէ, որ դրա հեղինակի ամրության ու ինքնավստահության արտահայտություն է, իսկ իշխանության դեպքում՝ ճիշտ հակառակն է։ Դավադիր ու փոքրոգի ահաբեկչական այս ակտերը այլ բան չեն, քան խուճապի մատնված ռեժիմի հոգեվարքային ջղաձգում։

Ժողովուրդը երբեք չի ների նենգ ահաբեկչական այս գործելակերպը, որ անհատների դեմ ուղղված լինելով, ըստ էության, մարտահրավեր է ողջ հասարակությանը։ Իշխանության այսպիսի գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի եւ քաղաքական ուժերի միահամուռ ընդվզմամբ շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինակարգ իշխանության հաստատումը, իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումը։

Հայ ազգային կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728