ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ ինքնին հասկանալի է, որ եթե գործող իշխանությունները շուտափույթ եւ համոզիչ կերպով չեն բացահայտում ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած հրեշավոր հարձակումը, Վիլեն Գաբրիելյանի (Նավակը Ճոճող) դեմ նույնատիպ հարձակումը, բռնության մյուս դեպքերը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պնդել, որ դրանք կազմակերպել եւ իրականացրել են այն մարմինների ղեկավարները, որոնք պատասխանատու են նման դեպքերը կանխելու եւ բացահայտելու համար:
Եթե այս դեպքերին ու դրանց չբացահայտմանը չեն հետեւում իրավակարգի համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի պնդել, որ բռնությունները կազմակերպվում են անձամբ Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, թողտվությամբ, երբեմն էլ՝ ուղիղ, հասցեական հրահանգով:
Ո՛չ բռնությանը»: