Այս պահին «Մալաթիա» բժշկական կենտրոնում վիրահատում են «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի քիթը: Այս մասին Aravot.am-ին պատմեց Արտակի ընկերը՝ Արման Թաթոսյանը, որն այժմ հիվանդանոցում է:
Նա նաեւ ավելացրեց, որ բժիշկների հավաստմամբ, ներքին օրգաններին որեւէ լուրջ վնասվածք չկա, թեւերին են ավելի շատ հարվածել, հետագայում ավելի պարզ կլինի. եթե անհրաժեշտ լինի, բժիշկները կդիմեն միջամտության:
Արման Թաթոսյանը նաեւ ասաց, որ վաղն առավոտյան՝ «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, ասուլիսով են հանդես գալու տուժածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը եւ ՓՄՁ երկու ներկայացուցիչներ:
առողչություն