Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը ՀՀ քաղաքացի Արտակ Խաչատրյանին բռնության ենթարկելու առթիվ

Փետրվար 08,2015 13:13

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի լրամշակված տարբերակի դեմ պայքարող ՀՀ քաղաքացի Արտակ Խաչատրյանին առևանգելու և դաժանաբար ծեծի ենթարկելու երևույթը ու շուտափույթ ապաքինում է ցանկանում նրան: Մեր առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար ՀՀ քաղաքացիները և արտերկրում ապրող մեր հայրենակիցներն այլևս պետք է ճանաչեն սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմի ու նրա հետ գործակցող պաշտոնական ընդդիմության իրական դեմքը և մերժեն նրանց քաղաքական խաղերն ու միասնության կեղծ կարգախոսները: Գաղութացված երկրում կարող է լինել միայն ազգային-ազատագրական պայքար: Բնականաբար՝ նման երկրում հնարավոր չէ վարել միջկուսակցական բնույթի ներքաղաքական պայքար, առավել ևս՝ չի կարելի առանց ազգային շահերի դեմ գործելու միասնության ձգտել յուրային ժողովրդին սպիտակ ցեղասպանության ենթարկող ռեժիմի և նրա ենթակայությամբ գործող կուսակցապետերի հետ: Ռեժիմի և նրա հետ գործակցող քաղաքական վերնախավի ներկայացուցիչները գիտակցաբար՝ իրենց կամքով ու ցանկությամբ, հրաժարվել են ազգային ճակատագրից ու շահերից և գործում են դրանց դեմ, ինչի հետևանքով վերածվել են հակառակորդի:
Կոչ ենք անում այդ հակառակորդի ու նրա օտար տերերի մշակած՝ Մեծ Եղեռնի
100-ամյակը մեր պետականության թաղման յուրօրինակ ծիսակատարության վերածող ծրագրին մասնակցելու փոխարեն համախմբվել ազգային-ազատագրական շարժման դրոշի ներքո, հեռացնել սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին, երկիրը մաքրել նրա հետ նույն կառքին լծված դեկորատիվ քաղաքական ուժերից ու ներքին տականքից և ձեռնամուխ լինել արտահերթ ընտրությունների միջոցով ազգային շահերով առաջնորդվող նոր քաղաքական ընտրախավի ձևավորման գործին:

Հիմնադիր խորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «սպիտակ ցեղասպանություն»,
    դուք շատ լաւ գիտեք,
    կատարվում է, առաջին հերթին, Արտասահմանում…

    ազգային անէացման այդ ողբերգական հոլովոյթի միակ դարմանը՝
    Մայր Հայրենիքն է

    այս ուղղութեամբ, կարեւոր է, նոյնիսկ կենսական է «պետականության թաղման յուրօրինակ ծիսակատարության վերածող ծրագիրը», ինչպէս նաեւ այլ նոյնանման ծէսեր, երեւոյթներ…

    որպէս միայն պատկեր, լոկ երեւոյթ անգամ,
    այդ ամենի սուր, կենսական կարիքը ունի՝ աքսորյալ հայությունը

    դուք միայն ներքին – եւ հետեւաբար՝ նեղմիտ – տեսանկիւնից է որ վերլուծում էք կացութիւնը

    եւ որպէս արդիւնք՝ յոնքը շտկելու միտումով, աչքն էք հանում

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728