Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր ավարտվող շախմատի «Moscow Open» մրցաշարի «Ուսանողներ» խմբում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը (նկարում) 5,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սամվելն այսօր վճռորոշ տուրում սեւերով խաղում է գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:
Մեր մյուս գրոսմայստերը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, ուժեղագույնների «A» խմբում երեկ միավորը բաժանեց առաջատար Էռնեստո Ինարկիեւի հետ եւ կես միավորի տարբերությամբ շարունակում է հետապնդել նրան: Հաղթողի անունը հայտնի կդառնա այսօր՝ Ինարկիեւ-Իգոր Լիսիյ, Յան Նեպոմնյաշչի-Տիգրան Լ. Պետրոսյան պարտիաներից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ moscowchess.org-ի