Ֆրանսիական «Լիոն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուբեր Ֆուրնյեն ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչին մեղադրում է այն բանում, որ շվեդ ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում տարբեր լեզուներով վիրավորում է մրցավարներին:
Իբրաիմովիչը հանդես է եկել Հոլանդիայի «Այաքսում», Իտալիայի «Միլանում» եւ «Ինտերում», Իսպանիայի «Բարսելոնում» եւ ազատ տիրապետում է հինգ լեզուների: «Ըստ ամենայնի, մեր մրցավարներն օտար լեզուներ չգիտեն, դրա համար էլ չեն հասկանում, թե իրենց ինչ է ասում Իբրաիմովիչը», – Ֆուրնյեի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի
Կարդացեք նաև