Հարցմանը մասնակցել են Հոկեյի ազգային լիգայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Փի Քեյ Սուբբանը, Թի Ջեյ Օշին, Ռայան Մաքդոնահը, Էրիկ Կարլսսոնը, Կլոդ Ժիրուն, Հենրիկ Լունդկվիստը, Պատրիկ Քեյնը եւ ուրիշներ:
Առաջին երեքն ընդհանրապես ոչ մի անուն տալ չեն կարողացել: «Ամենաանծանոթը» եղել է լիվերպուլյան քառյակի սոլո կիթառահար Ջորջ Հարիսոնը, որի անունը գրեթե ոչ ոք չի մտաբերել:
Առաջադրանքը կատարել են միայն Բլեյք Ուիլերը եւ Քեւին Բեքսան: Բայց վերջինը սխալ է ասել լեգենդար Փոլ Մաքքարթնիի ազգանունը:
1960 թվականին հիմնադրված «The Beatles»-ի երաժիշտներն են Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ռինգո Սթարը եւ Ջորջ Հարիսոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Շատ «ինտելեկտուլ, ազգային լիգայի այնպիսի աստղեր» ի են հարցում արել…հույսով եմ նրանք
իրենց անունները գիտեն… կարծում եմ դրանք ոչ թե «աստղեր են այլ «մետեորներ»…