Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի տեղակալ. «Մենք տեսել ենք Արտակ Խաչատրյանին, նրա դեմքին, գլխին կար վնասվածք»

Փետրվար 07,2015 22:25

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ գտնվում է Մալաթիայի հիվանդանոցում, ուր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը:

Ա. Գրիգորյանն ասաց, որ բուժհաստատությունում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետը, որոնց պետք է տեղեկատվություն, իրենց գործողությունները կատարելու համար:

Արտակ Խաչատրյանը անգիտակից չէր եւ ըստ պաշտպանի տեղակալի՝ վնասվածքներ ուներ. տեսանելի էր՝ դեմքին, գլխին:

Հարցին, թե Արտակը հսկողության տա՞կ է, Պաշտպանի տեղակալն ասաց, որ բուժհաստատությունում խստացվելու է նրա մոտ հսկողությունը, արգելվելու է տեսակցությունը:

Ըստ Ա. Գրիգորյանի, թե Պաշտպանը, թե մարդու իրավունքների գրասենյակը մտահոգված են քաղաքական գործընթացներում այս կամ այն հարցի վերաբերյալ  իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտողների նկատմամբ բռնությունների կապակցությամբ, շատ ցավալի է:

ՄԻՊ-ը կհետեւի գործընթացներին, ակնկալելով, որ ոստիկանությունը բոլոր հանգամանքները կպարզի, տանելով բազմակողմանի քննություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Տեսանյութը՝ www.a1plus.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հետո՞, քայլ կա՞, ձեր հիմնարկը դառելա “Ոսկե հորթը” կինոյի միջի, Օստապի “Рога и копыта” կանտոռան ))))))))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728