Երգիչ, հումորիստ Արամ MP3-ի նոր՝ «Help» («Օգնություն») երգն արդեն տեսահոլովակ ունի:
Երգի երաժշտության հեղինակն Արամ MP3-ին է, խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել են Լիլիթ Նավասարդյանը և DJ Սերժոն:
Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:
Տեսահոլովակի հերոսը, որը մարմնավորում է ողջ մարդկությանը, բողոքում է աշխարհում տիրող անարդարությունից և օգնություն է խնդրում այդ իրավիճակից դուրս գալու համար:
«Երգի մեջ օգտագործվել է Չառլի Չապլինի մենախոսությունից մի հատված, որտեղ ասվում է, որ ամենամեծ ուժը մարդիկ ունեն, և եթե նրանք օգտագործեն այդ ուժը դրական նպատակներով, ապա երկիրը կծաղկի ու կզարգանա: Սա, կարծես թե, մարդկությանն ուղղված մի մեծ խորհուրդ է, որ ինքնամաքրվենք, չանենք չար գործեր, որպեսզի հետո չհասնենք այն վիճակին, որին հասել է տեսահոլովակի հերոսը: Նա օգնություն է փնտրում, բայց այդպես էլ չի կարողանում գտնել»,- մեկնաբանում է Արամ MP3-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Շատ տպավորված եմ:
Մինչ այս պահը տեսածս մեր տեսահոլովակներից ամենաուժեղը:
Սա հազարավոր բնապահպանական և մարդասիրական սիմպոզիումներ արժե: