Այսօր Գյումրիում լրագրողները «Ժառանգության» ներկայացուցիչներից հետաքրքրվեցին`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովի» մասին, որին մասնակցել են նաև իրենք:
«Ժառանգության» առաջնորդն ասաց. «Իմ տեսակետը շատ հստակ է և հրապարակային և ոչ միջանցքային: Մի տարի է` ասում ենք, որ փոփոխություն բերելու համար պետք է ունենանք քաղաքական և քաղաքացիական լայն և միացյալ հրապարակ և օրակարգ: Մի տարի տվել ենք, մի ամիս ևս կտանք այդ կարևոր նպատակին: Եթե որևէ ղեկավար, առաջնորդ, ներկայացուցիչ ուզի ինձ հետ հանդիպել առանձին-առանձին կամ միասին, դա 3 լինի 4, թե 10 հոգի, ես պատրաստ եմ: Բայց արդեն ժամանակը եկել է, որ այս ամսվա ընթացքում պիտի ճշտվի` ինչ ենք անում, ուր ենք գնում: Ժողովրդին իրավունք չունենք հերթական անգամ հուսախաբ անելու և ասելու`սպասենք: Կարծում եմ, որ քաղաքական տրամաբանությունը դա է հուշում, և շատ ուրախ կլինեմ, որ թե՛ այդ ժողովի մասնակիցները, և թե՛ դրանից դուրս գտնվողները գիտակցեն պահի կարևորությունը, մենք պատրաստ ենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ասելով, իրենց գործընկերը` Գագիկ Ծառուկյանը արտահերթ նախագահական ընտրությունների խնդիր է բարձրացրել:
Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենց բոլոր գործընկերները գիտակցում են, որ Հայաստանին արտահերթ ընտրություններ և լեգիտիմ իշխանություններ են պետք, ուղղակի անհրաժեշտ է ժամկետները հստակեցնել: Ըստ նրա, շուտով տեղի կունենա առաջնորդների հանդիպում ու կճշտվեն շատ հարցեր, որից հետո կսկսվեն լայն հասարակական աջակցությամբ զանգվածային միջոցառումներ: Իսկ թե երբ է այդ ժամկետը, Արմեն Մարտիրոսյանի ասելով, օրինակ` իր մոտ, որպես քաղաքացի, ցանկությունն ու համբերությունը հերիքում է մինչև ապրիլ ամիս:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում.
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Րաֆֆի Հովհաննիսյան, ուրեմն, Գագիկ Ծառուկյանին նկատում է որպէս իր «գործընկերը»…
արդէն աթոռիցս ինկայ գետին
բարեբախտաբար, կարելի չէ ծիծաղելուց մեռնել
ասում են՝ «թէ որ այդպիսի ընկերներ ունես, ալ քեզի պէտքը չի հակառակորդներ»…
մինչդեռ, չե՞ն տեսնում ինչ պատահեցաւ միւս ամերիկացիին… Վարդանին…
Հարգարժան ժողովուրդ ես oրվա oրոք պայքար է գնում ոչ թե ժողովրդական գաղափարների համար կամ ժողովրդի շահերից ելնելով այլ երկու կլանային համակարգների միջև այն գաղափարի համար թե կողմերից որ մեկն է իշխանական աթոռներ զբաղեցնելու: Տարիներ շրունակ մոտ 20 տարուց ավելին տեղի է ունենում կլանային համակարգների պայքար, որի կեղծ անուն է ՙժողովրդավարություն: Այն ինչ հայաստանում կատարվում է կլանային համակարգի միջև ոչ մի առընչություն չունի ժողովարդավարության հետ: Այս ամենի հիմքում իշնանության համար կռիվն է, որի մեղավորը նաև մենք ենք մարդիկ որոնք համաձայնվում են 5000 կամ 10000 դրամով 5 տարի տարապեն այս կամ այն իշխանական լծի տակ որոնք այնքան ել շահագրգրված չեն ժողովրդի շահերը պատպանել այլ միակ նպատակն է ամեն գնով պահպանել իրենց կորզացը՝ հարկերից խուսափելով, իրենց միլիոնները դիզելով, ժողովրդի արդար իրավունքները ոտնատակ տալով: Յուրաքանչյուրի անցյալը և ներկա գործողությունները խոսում են այն մասին, որ ժողովրդավարությունը դա շիրմա է: Նշվածից ելնելով կոչ եմ անում բոլորին զերց մնալ քաղաքական խաղերից: Եթե ուզում են կլանային համակարգները իրար հոշոտել ապա պետք չէ նշված մարդկանց ձեռքին դառնալ խաղալիք: Թող հոշոտեն իրար առանց սովորական ժողովրդի արյունը թափելու կամ իրանց կեխտոտ խաղերի մեջ ներգրավվելու: