Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ` դանդաղ պատերազմ  ինչ է նշանակում». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

Փետրվար 07,2015 20:00

Այսօր Գյումրիում  «Ժառանգության» վարչության արտագնա նիստն անցկացնող  Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հարցրեցին սահմանում տիրող լարված իրավիճակի մասին`հետաքրքրվելով` մի՞թե դանդադ պատերազմ է սկսվել, ինչպես բնութագրում է պաշտպանության նախարարի մամլո խոսնակը: «Ես չգիտեմ՝ դանդաղ պատերազմն ինչ է նշանակում. կամ պատերազմ է, կամ պատերազմ չէ…Կարծում եմ, որ մենք իրար հակասող ճակատներում պատերազմի մեջ ենք` Հայաստանի քաղաքացին իր արժանապատվության, իր իրավունքների  համար իր տան ներսում, և նաև հայ ժողովուրդը, հայոց պետականությունը մեր սահմանների վրա, որտեղ  մենք տալիս ենք անթույլատրելի, աններելի  զոհեր, կորուստներ թուրքի կողմից  դիպուկահար, թե ինչ…Նաև զորամասում, ռազմական ինստիտուտում Վազգեն Սարգսյանի անվան, հիմա ո՞ւմ պիտի գործից հանեն, որ ժողովուրդը հասկանա լուրջ են: Իրենք իրենց պիտի հանեն»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, հայ մարդը, որը ուղարկվում է Արցախի  սահման, պիտի զգա, որ ինքը արժեք է, պաշտպանված է, զոհ չպիտի դառնա: «Ես կարծում եմ, որ մեծ լարումներ են սպասվում այս տարվա առաջին կեսին թե՛ սահմանի վրա,  և՛ թե երկրի ներսում: Եվ  թո՛ղ ոչ մեկը մեզ հերթական անգամ չփորձի վախեցնել այն բանով, ձանձրալի հորդորով, որ քանի որ սահմանը այսպես է, դուք պիտի ձեր իրավունքները կուլ տաք: Մեկը  մյուսի շարունակությունն է, սահմանի պաշտպանությունը, զինվորի կյանքը, արժանապատվությունը չկա, եթե Հայաստանի քաղաքացին չի հավատում իր պետությանը, իր  իշխանությանը: Փոխկապակցված մոտեցումներ են,  և մենք պիտի  այդ ուժը գտնենք, ոնց որ արեցինք 1988 թվականից և դրանից մի քանի տարի հետո պայքար տանել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատներում, միաժամանակ»:

Մանրամասները` տեսանյութում.

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Միսթըր Րաֆֆի… դու երբեւիցէ ծառայե՞լ ես բանակում… իսկ քո տղե՞րքը… երբեւիցէ ծառայելո՞ւ են հայոց բանակում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728