Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան. «Երեւանի բնակչությունը ստիպված է օգտագործել պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված հացը»

Փետրվար 07,2015 18:12

Արթուր Հովհաննիսյանը համարում է, որ չի կարելի ժողովրդին զանգվածաբար պարտադրել արհեստական վիտամինների եւ ինչ-ինչ տարերի ընդունում

«Ե՛ւ օրենքի նախագծում, ե՛ւ կից փաստաթղթերում վիտամիններ բառը հոգնակիով է նշված»,- փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ալյուրի հարստացման մասին օրենքի նախագծին, նկատեց լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

Նա համարում է, որ օրենքի ընդունումից հետո նախատեսվում է ավելացնել այդ վիտամինների քանակը, որոնք արհեստական են. «Արհեստական վիտամինների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան, որ վտանգ են ներկայացնում, ինչպես ալերգիաների, քաղցկեղի առաջացումն է: Չի՛ կարելի ժողովրդին զանգվածաբար պարտադրել արհեստական վիտամինների եւ ինչ-ինչ տարերի ընդունում»:

Արթուր Հովհաննիսյանի խոսքերով՝ առողջապահության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների այն հավաստիացումները, թե բնակչությունը այլընտրանք ունի եւ կարող է գնել նաեւ պրեմիքսներով չհարստացված ալյուրից պատրաստված հաց, դեմագոգիա է. «Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ օրական 30 տոննա արտադրողականություն ունեցող ալրաղացների կողմից արտադրվող ալյուրը, որը օրենքի համաձայն պարտադիր կարգով պետք է պրեմիքսներով հարստացվի, կազմում է հանրապետությունում արտադրվող ալյուրի 80-85 տոկոսը: Իսկ փոքր արտադրողականություն ունեցող ալրաղացները գտնվում են մեծ մասամբ հեռավոր մարզերում, եւ նրանց արտադրած 10-15 տոկոս ալյուրը Երեւան գրեթե չի հասնում՝ նկատի ունենալով տրանսպորտի ծախսը:  Երեւանի բնակչությունը, որը հանրապետության բնակչության գրեթե կեսն է կազմում, ստիպված է օգտագործել պրեմիքսներով հարստացված ալյուրից պատրաստված հացը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն Ստեփանյան says:

    Այդ բոլոր վիտամինները ընդգրկված են ոչ բարձր տեսակի, ուղղակիորեն աղացած հացազգիների ալյուրներում բնականից: ՀՀ և՛ Կառավարությունը և՛ Ազգային Ժողովի հաղթական մեծամասնությունը, ճիշտ գործերով զբաղվելու փոխարեն, ժամանակ են ծախսում նման անհեթեթ օրենքների մշակման, քննարկման և հետո էլ ընդունման անիմաստ աշխատանքի վրա: Ընդամենը անհրաժեշտ էր Կառավարության որոշում մեծ ալրաղաց գործարաններում ՀՀ ԳԱ հետ համատեղ մշակել տեխնոլոգիա նշված վիտամիններից ալյուրը չզտելով բարձրացնել որակը՝ տեսակը մինչև առաջին տեսակը ներառյալ, իսկ բարձր տեսակի հացամթերքի արտադրությունը հասցնել նվազագույնի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728