Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ստամբոլցյան. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը արհամարհում են ե՛ւ մեր պետությանը ե՛ւ մեզ, ե՛ւ մեր Ազգային ժողովին»

Փետրվար 07,2015 18:00

Խաչիկ Ստամբոլցյանի կարծիքով՝ ալյուրի հարստացման գործիքներ տեղափոխելը գործի ամենաքրեական հարցն է

Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ալյուրի հարստացման մասին օրենքի նախագծին, նշեց, որ չի հասկանում ծրագիրը: Ըստ նրա՝ այդ ծրագիրը պետք է իրականացվի, քանի որ շահագրգիռ կողմեր կան, սակայն  նրանց նպատակները դեռ պարզ չեն:

«Սա բացարձակ շինծու ծրագիր է, որեւէ խնդիր չկա, տարիների ընթացքում, երբ մարդիկ անցել են հաց ուտելու: Եթե սպիտակ ալյուրի մեջ երկաթն ընդամենը 7 միլիգրամ է, գորշ ալյուրի մեջ՝ 25 միլիգրամ է: Այդ ծրագրի ղեկավարները պնդում են՝ օրական պետք է 25 միլիգրամ ավելացնել երկաթը եւ ֆուլիական թթուն: Պարզվում է մի բան, եթե ցորենի թեփը ներհանում ես, նրա հետ հանում ես նրանում առկա բոլոր հանքանյութերը: Խնդիրը միակն է՝ պետք է այդ ամենը վերադարձնել»,- ասաց նա:

Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը նկատեց, որ կառավարությունը որոշում է կայացրել եւ դեռ չի ուղարկել Ազգային ժողով, բայց Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլոր գործիքները տեղափոխել են Հայաստանին. «Այսինքն՝ դա նշանակում են՝ թքել են ձեր պետության վրա: Ուզո՞ւմ եք կողմ քվեարկեք, ուզո՞ւմ եք՝ դեմ, գործիքները տեղափոխել են: Գործիք տեղափոխելը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պայմանագիր է ստորագրել: Եթե դա կա նշանակում է՝ իրենք արհամարհում են ե՛ւ մեր պետությանը ե՛ւ մեզ, ե՛ւ մեր Ազգային ժողովին: Սա այս գործի մեջ ամենաքրեական հարցն է, ինչո՞ւ են տեղափոխել, երբ մենք օրենք չունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728