Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Moscow Open» շախմատային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս:
Ուժեղագույնների «A» խմբում Տիգրան Լ. Պետրոսյանը (նկարում) յոթ տուրից հետո վեց միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատար Էռնեստո Ինարկիեւին, որի հետ խաղում է այսօր:
«B» խմբում, որին մասնակցում են կանայք, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը 5,0 միավորով առայժմ 20-րդն է: Բայց այստեղ մասնակիցներն այնքան խիտ են դասավորված, որ Լիլիթի ու չորս առաջատարների միջեւ միավորների տարբերությունը 1,0 է:
«Ուսանողների» մրցաշարում գերազանց է հանդես գալիս գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը 4,5 միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ moscowchess.org-ի