Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն Aravot.am-ին հայտնեց, որ Պաշտպանի հանձնարարականով արագ արձագանքման խումբը կապվել է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ ֆինանսների նախարարության օպերատիվ վարչության հետ:
Այսօր Տոլստոյի փողոցի մոտից առեւանգված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի մասին տեղեկություններ չկան, նրան բերման չեն ենթարկել այս կառույցները:
Պաշտպանի խոսնակն ասաց, որ իրավաբանները փորձում են ոստիկանության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել նրա գտնվելու վայրը պարզելու համար:
Ռ.Մ.