Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռազմիկ Դավոյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի մասին. «Պետք չէ, որ նա քաղաքականության մեջ մտնի»

Փետրվար 07,2015 16:45

Ռազմիկ Դավոյանը համարում է, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ապրիլի 24-ին բողոքի ակցիա չի կազմակերպի

«Թուրքիայի իշխանությունները երբեք բարոյականություն ցույց չեն տվել եւ առայժմ ցույց չեն տալիս» փետրվարի 7-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց գրող Ռազմիկ Դավոյանը:

Ըստ նրա՝ եթե որեւէ քաղաքական ուժ Հայոց ցեղասպանությունը իր կուսակցության շահի համար օգտագործի, դա նույնքան անբարոյականություն է, որքան թուրքերի արածը: Անդրադառնալով Համահայկական հռչակագրին՝ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ այն արտասովոր բարձր  մակարդակի հռչակագիր է. «Հռչակագիրը բերում է մի բացառիկ խնդիր, որն է՝ մենք բոլորս հրաժարվում ենք գերակայության ախտից, այսինքն` բոլորս մեկ մարդու նման կանգնած ենք մեր ժողովրդի կողքին: Այս հայտարարությունից հետո ամեն տեսակի քաղաքական բզբզոցներ անելը, իմ կարծիքով,  վայել չէ ո՛չ այդ քաղաքական ուժերին, ո՛չ մեր ժողովրդին»:

Խոսելով «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին՝ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ չի կարծում, որ նախաձեռնությունը ապրիլի 24-ին ինչ-որ բողոքի ակցիա կկազմակերպի. «Պետք չէ այդ օրը ակցիա կազմակերպել, քանի որ նման բաները կարող են վնաս հասցնել մեր պետության, մեր ժողովրդի բարոյականությանը կամ իմիջին: Պետք չէ այդպիսի էժանագին քայլեր կատարել: Այո՛, խնդիրներ կան, պետք է աշխատենք ընտրությունների ժամանակ պատահական մարդկանց ձայն չտալ»:

Նա համարում է, որ Ժիրայր Սեֆիլյանը քաջ մարտիկ է եւ պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանությամբ. «Պետք չէ, որ նա քաղաքականության մեջ մտնի, որովհետեւ յուրաքանչյուր երեւացող անհատի վերաբերմունքը քաղաքական արատավոր շրջաններ փորձում են օգտագործել իրենց օգտին: Ես մեր տղաներին շատ բարձր եմ գնահատում, եւ համարում եմ, որ մեր պայքարի հարցի մեջ շատ կարեւոր մարդիկ են, բայց խորհուրդ եմ տալիս քաղաքականությանը չխառնվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Իսկ ասել է, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ…?

  2. Թրավիս says:

    կեցցես Ռազմիկ

    իսկական մտաւորական

    յարգանք

  3. Շուշան Ղազարյան says:

    Ռազմիկ Դավոյանը չէ, որ պետք է ուղի ցույց տա Ժիրայրին; Երբ Ժիրայրը կռվում էր Արցախում, Ռազմիկն ու իր երիտասարդ տղան՝ Մհերը, բիզնեսներ սարքելու գորխին էին; Իսկ կուսակցությունից կուսակցություն փախչող պոետը, ձեռի հետ էլ կործանեց փառապանծ ՀՅԴ–ն՝ իր նման պատեկապաշտների հետ, ու թռավ;

    • Թրավիս says:

      այս ինչ չար խոսքեր են…

      մարդը մինչդեռ Ժիրայրին սիրելուց է ասում, ինչ որ ասում է

      հայրական խորհուրդ է տալիս,
      բանաստեղծի սրտով

      իսկ մի բան ել ասեմ՝ կեանքը միայն զէնքով եւ կռիւով չի սահմանվում, ոչ ել սահմանափակվում է…

      Ռազմիկ եւ իր նմանները, իրենց մտքով եւ գրիչով, գոնէ նոյնքան օգտակար են եւ ծառայում են հայ ազգին, քան թէ ինչ որ առել են Ժիրայրները

  4. Arthur says:

    Ռազմիկ Դավոյանը մոռացել է, որ նախկինում Ռոբիկի խորհրդականն էր և որը իրեն <> էր անվանում։ Պարոն Դավոյան եթե Ձեր պատկերացումները <> -ի սահմանափակվում է միայն Ռոբիկով,ուրեմն երիցս ճիշտ եք։ Աչքը տեսածից է վախենում։ Եվ վերջապես էս որտեղի՞ց ուղարկվեցին այսքան շատ հեքիաթասածներ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728