Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է համոզվեիք, և այսպիսի մեթոդներով չէ, որ հնարավոր է լինելու զսպել ժողովրդի բողոքի ալիքը»

Փետրվար 07,2015 16:35

ԱԺ ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտարարություն է տարածել.

Այսօր դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին:
Արտակ Խաչատրյանը այս մասին հասցրել է ասել իմ գործընկեր Վահան Բաբայանին, հասցնելով նշել, որ իրեն դիմակավորված անձինք ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ: Արտակ Խաչատրյանի հանդեպ այս ռեպրեսիվ մեթոդների կիրառման պատճառների մասին դժվար չէ ենթադրություններ անել։ Իմ տվյալներով ոստիկանությունը բերման ենթարկելու մասին որևէ ինֆորմացիա չունի։

Ես, որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ պահանջում եմ վերջ տալ այս հրահրող գործողություններին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը պարզելու և նրան ազատ արձակելու ուղղությամբ։ Ես դիմել եմ նաև Ոստիկանության Երևանի վարչության պետին, և ակնկալում եմ, որ նա հետևողական կլինի այս հարցում։
Ի վերջո մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ, գոնե վերջին ամսվա ընթացքում պետք է համոզվեիք, և այսպիսի մեթոդներով չէ, որ հնարավոր է լինելու զսպել ժողովրդի բողոքի ալիքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728