Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ Արաբկիր բաժնում երեկ հաղորդում է տվել Հովսեփ Մ-ն:
Նա հայտնել էր, որ Պռոշյան փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղային հարկում գտնվող գրասենյակում վիճաբանության ժամանակ իր ծանոթը՝ Մհեր Պետրոսյանը հարվածել է իր դեմքին, ապա հանելով ատրճանակը, կրակել է իր գլխի ուղղությամբ, պատճառելով վնասվածք:
Դեպքից հետո Մհեր Պետրոսյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, տվել խոստովանական ցուցմունք:
Նա ձերբակալված է:
Մեր տեղեկություններով, Մհեր Պետրոսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր , ԵՊՀ դասախոս Ռաֆիկ Պետրոսյանի (լուսանկարում) որդին է, Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայրը:
Ռ.Մ.
իհարկե բա վոնց