Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայողը  գիշերը հարվածել է փոխգնդապետի դեմքին

Փետրվար 07,2015 15:10

Նա ստորագրել է չհեռանալու  մասին

Երեւան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Աշոտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 2014թ.հոկտեմբերի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին  ծառայության կանոնագրքի կանոնները, չնչին  առիթով վիճաբանել է իր նկատմամբ  պետ հանդիսացող, փոխգնդապետ Ա.Զ.-ի հետ, որի ընթացքում  բռնություն է  գործադրել վերջինիս նկատմամբ՝ բռունցքով  հարվածել է դեմքին եւ պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածք: Ըստ  «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  358 հոդվածի  3-րդ մասի 3-րդ կետով. Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
  Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728