Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. «Երեւանի կերպարը ձեւախեղվել է»

Փետրվար 07,2015 13:37

«Երեւանի կերպարը մենք ձեւախեղել ենք, այն կերպարը, ինչով մենք հպարտանում էինք քսանհինգ տարի առաջ, վերացել է, մենք կառուցում ենք նոր քաղաք, սակայն դա չպետք է արվի նախկինում ձեռքբերված արժեքները ոչնչացնելու հաշվին»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպես արտահայտվեց Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

 

Ըստ ճարտարապետի՝ Երեւանում ճարտարապետության նման բացիթողի վիճակի պատճառն այն է, նորանկախ պետականությունը ստեղծելու ժամանակ կադրային խիստ փոփոխություններ արվեցին եւ կադրային ղեկին եկան այն մարդիկ, որոնք այդ գործից բան չէին հասկանում, պատրաստ էին ամեն ինչի, միայն գումար վաստակեին. «Առաջին  ցայտուն աղմուկը  սկսվեց երիտասարդական պալատից, որը 1990-ական թվականներին սիմվոլիկ գնով վաճառվեց։Պալատի հեղինակներին համոզեցին, որ քանդենք, հարկերը կբարձրացնենք, նորից նույնը կսարքենք, սակայն քանդեցին, բայց ոչ մի հարկի էլ չվերածեցին, պարզվեց ,որ հողի տակի բազալտը ավելի ձեռնտու էր, քան նոր շենքի կառուցումը։

Հաջորդը Հրազդան մարզադաշտն էր, երբ սկսեցին կողքերը տոնավաճառներ կառուցել։ Ամենամեծ ապօրինությունը Փակ Շուկայի քանդումն էր, որը մինչ օրս ապօրինի օգտագործվում  է»։ Կառավարության ԱԳՆ-ի մասնաշենքի հյուրանոց դարձնելու հանգամանքը, եւ Զվարթնոց օդանավակայնի քանդման որոշումը ամենաաղմկահարույցը կարելի է համարել, ըստ բանախոսի։

 

Ճարտարապետի խոսքով՝ բոլոր քաղաքակիրթ երկրներում նման խնդիրները լուծվում են քաղաքաշինության օրենսդրությամբ, որը Հայաստանում բացակայում է. «Տարիներ շարունակ քաղաքապետարանը մեծ գումարներ է ծախսել քաղաքի գլխավոր հատակագծի փաստաթղթի ստեղծման համար, սակայն ես վստահեցնում եմ, որ մինչ օրս ոչ ոք չի առաջնորդվել այդ փաստաթղթով, շատերն անգամ պատճառաբանում են, որ գլխավոր հատակագիծը հնացած էր…եթե հնացած էր, թարմացնեիք, եթե պետք չէր, այդքան գումար չներդնեիք եւ ստեղծեիք այդ փաստաթուղթը։

Հայաստանում օրենքի գերակայություն չկա, այն աշխատում է միայն ի շահ օլիգարխի»,-վստահեցնում է պրն Քալաշյանը։

 

Պրն Քալաշյանը նկատեց, որ վերջին կես տարվա ընթացքում Երեւանում ապօրինի շինարարությունը դադարել է, ցնցող իրողություններ չկան։ Այս հանգամանքը պրն Քալաշյանը պայմանավորում է երկրում ստեղծված ներքաղաքական դրությամբ. «Հույս ունեմ, որ այս դադարը դրական արդյունք կունենա»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728