Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատաղի ոչխարն իրեղեն ապացույց էր ճանաչվել

Փետրվար 07,2015 12:07

Այն, որ ամբաստանյալները կարող են համարվել ԳԼԽԱՎՈՐ, տեղյակ ենք բոլորս: Այն, որ վկաները կարող են ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ համարվել, դրանից էլ տեղյակ ենք: Կարող են համարվել թիվ մեկ, թիվ երկու, համարակալվել, դրան էլ ծանոթ ենք:

Բայց, որ իրեղեն ապացույց ճանաչված կենդանին, այն էլ ոչխարը, այն էլ մատաղի ոչխարը, կարող է հանցագործության բացահայտման միջոց ծառայել, տեղեկացա այսօր:

Քրեական մի գործի շրջանակներում  «նվեր» եմ ստացել լուսանկարում պատկերված քննիչի մի  որոշում:

Ոստիկանության Շենգավիթ բաժնի քննիչի:

Ըստ այդ որոշման, քրեական գործ էր հարուցվել Հ. Չ-ի դեմ:

Հանցագործություն կատարելու  կասկածանքով Երեւանի Արցախի փողոցից բերման էր ենթարկվել Անդրանիկ Ադաշյանը, նրա Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենան, Մոսկվիչի մեջ հայտնաբերվել էր ոչխարը:

Իրեղեն ապացույց ճանաչելու, ի պահ հանձնելու որոշման մեջ քննիչն արձանագրել էր. «ՙՆկատի ուենալով, որ մեկ հատ ոչխարը կարող էր գործի փաստական հանգամանքները պարզելու միջոց ծառայել, կցել որպես իրեղեն ապացույց» գործին:

Տուժողին պարզաբանվել էր նրա իրավունքները, եւ պարտավորեցվել, որ իրեղեն ապացույց ճանաչված, իրեն ի պահ տրված ոչխարը չոչնչացնի, չօտարի, պահի անվնաս, մինչ քրեական գործի վերջանական որոշում կամ դատավճիռ կայացնելը:

Քննիչը սակայն մի բան չէր արձանագրել որոշման մեջ. ոչխարն ունի՞ ազատ տեղաշարժման իրավունք կամ…տարածքից չբացակայելու:

 

Ռ.Մ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728