Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավիճակը բավական տխուր է. «Ժամանակ»

Փետրվար 07,2015 11:22

Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հույս ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները կակտիվանան և նաև կմեծանան ներդրումները, որոնք կբերեն լավ ցուցանիշների:

Մենք, իհարկե, հասկանում ենք, որ պետական արարողակարգը և պաշտոնական հաղորդագրությունները պարունակում են որոշակի ստանդարտ, սակայն հայաստանյան պաշտոնյաներին երևի հարկ է մտածել հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական կողմի մասին խոսելու արարողակարգային նոր ստանդարտներ, որովհետև երբ հին ստանդարտներով խոսքը գնում է ինչ-որ ցուցանիշների ու ներդրումների մասին, ապա դա առնվազն ծիծաղելի է դառնում: Սակայն ծիծաղել, իհարկե, չենք շտապում և չենք կարող, որովհետև իրավիճակը բավական տխուր է, իսկ հեռանկարների առումով գրեթե ողբերգական:

Խոսքը հայաստանյան տնտեսության մասին է, որն, իհարկե, հանդիսանում է ռուսական տնտեսության, այսպես ասած, ավտոմատ կցորդը: Ժամանակն է, հրամայական է դուրս գալ այդ արարողակարգային ոչինչ չասող ստանդարտից, կտրել հույսերը ռուսական կործանվող տնտեսությունից և մտածել Հայաստանի տնտեսությունը անդունդ գլորվելուց հետ պահելու և վեր բարձրացնելու մասին` առաջին հերթին ներքին ռեզերվների միջոցով: Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության մեջ առկա ճգնաժամային զարգացումների արդյունքում հայտնվել է ծանրագույն մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ և առաջին հերթին, իհարկե, ֆինանսներ, ֆինանսներ, ֆինանսներ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728