Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Վեցի գործի» քննությունը:
Տիգրան Բադալյանը, Գեւորգ Արզումանյանը, Ալեքսան Անդրեասյանը, Պավել Ղահրամանյանը, Արմեն Արզումանյանն ու Անդրանիկ Դինգիզյանը մեղադրվում են առեւանգման , բռնության մեջ: Ըստ նախաքննական մարմնի, նրանք 2013 թվականի նոյեմբերի չորսին ստիպողաբար իրենց ավտոմեքենան էին նստեցրել Հայկազ Սեդրակյանին, առեւանգել էին, նրան տեղափոխել Շահումյանի փողոցի վրա գտնվող ավտոտնակներից մեկը, պահել նրան չորս ժամ, ներկայացնելով տարբեր կարգի պահանջներ:
Գործը գտնվում է դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում, ամբաստանյալների նկատմամբ ընտրված է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, բացառությամբ մեկի, որի նկատմամբ կիրառվել է գրավ:
Մեղադրանքը պաշտպանում է Վահե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Անդրանիկ դատական նիստը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին: Փետրվարի 17-ին նշանակվել է հաջորդ նիստը:
Ռ.Մ.