Քրեական գործ էր հարուցվել Հրաչյա Թորոյանի նկատմամբ: Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ Հ.Թորոյանը անցյալ տարի հունիսի 15-ի գիշերը Երեւանի Իսակովի պողոտայի վրա գտնվող «Պրեստիժ մոթորս» ՍՊ ընկերության դիմաց վիճել էր Արա Ալվանդյանի հետ: Նա հարվածել էր Արային, նրան պատճառել առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ մարմնական վնաս:
Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ից Մալաթիա -Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ուղարկված գործը վերջապես տեղ հասավ. այն հայտնվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Երբ վեճից երեք օր հետո հարուցվել էր քրեական գործ, մեղադրական եզրակացությունն ուղարկվել էր չգիտես ինչու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան, այն դեպքում, երբ Իսակովի նշյալ հասցեն գտնվում է Կենտրոն վարչական շրջանի տարածքում:
Նախաքննության մարմինը միայն նոյեմբերի 24-ին էր գործն ուղարկել Մալաթիայի դատարան, իսկ Մալաթիայի դատարանի դեկտեմբերին ուղարկված գործի նյութերն էլ հունվարին հայտնվել Կենտրոնի դատարանում:
Ռ.Մ.