Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սխալվելը եւ պարտվելը վտանգավոր է երկրի համար»

Փետրվար 07,2015 17:30

«Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ չի հնչեցրել, որ պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ պահանջը միշտ էլ եղել է: Մենք ժամանակին տեսել ենք քաղաքականությամբ զբաղվողների, որոնք միշտ իշխանափոխության օր եւ ժամ են հայտարարել՝ այսինչ օրը, այսինչ ժամին: Մենք այդպիսին չենք, նմանություն չունենք: Մենք գործում ենք պրագմատիզմի դաշտում»,- «Առավոտի» հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովն ամփոփելով՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Նա ասաց, որ ուզում են որքան հնարավոր է շուտ լինի իշխանափոխությունը. «Բայց թե երբ կլինի՝ պետք է գնալ հասարակական տրամադրություններին համահունչ: Եթե մեզ հաջողվի շատ ավելի արագ կոնսոլիդացնել՝ կգնանք շատ արագ: Այնպես որ՝ նշել օր, ասել՝ շուտ, ուշ՝ դա հարաբերական բան է: Մենք ուզում ենք չթողնել մեզ սխալվելու տեղ: Որովհետեւ սխալվելը եւ պարտվելն այս պարագայում վտանգավոր է երկրի համար»:

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728