Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի լուսանկարի պատմություն. Ինչպես հանդիպեցինք Արա Գյուլերին

Փետրվար 07,2015 12:30

Այս լուսանկարն արվել է 2010թ. սեպտեմբերին: Լուսանկարում պատկերված է աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերը: Նա նստած է Ստամբուլի Յենի Չարչի (Նոր շուկա) փողոցում գտնվող «Գյուլեր» սրճարանում: Այդ ժամանակ վարպետը 82 տարեկան էր: Հայ լրագրողներիս համար մեծ ուրախություն էր իր անվան սրճարանում «Ստամբուլի աչք» որակված վարպետին պատահաբար հանդիպելը: Նա քչախոս էր, ընդամենը մի քանի նախադասություն փոխանակեց մեզ հետ: Չցանկացանք խռովել նրա անդորրը, ուղղակի տեղեր զբաղեցրինք նույն սրճարանում՝ Գյուլերի հարեւանությամբ գտնվող սեղանների շուրջ՝ նրա ներկայությունը վայելելու համար: Թեյն ու սուրճն էլ այդ օրը բացառիկ համեղ թվացին:

Արա Գյուլերն աշխարհի ամենահայտնի 7 լուսանկարիչների թվում է, նա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել, մասնավորապես 2009-ին նրան շնորհվել է «Lucie» մրցանակը, որը լուսանկարչության ոլորտի «Օսկարն» է: 2000-ին վարպետը Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: Արա Գյուլերը լուսանկարել է քաղաքականության, մշակույթի եւ այլ ոլորտների այնպիսի դեմքերի, որոնց թվում են՝ Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
06.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728