Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնեց, որ Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել են Մակարով տեսակի ատրճանակից արձակված 1 գնդակ և 2 պարկուճ: Ոստիկանության Քանաքեռ բաժնի օպերատիվ խումբն ու Զեյթունի քննչական բաժնի քննչական խումբը պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Սարկավագի փողոցի թիվ 117/1 շենքի 2/1 բնակարանի բնակիչ, 26-ամյա Ռուդոլֆ Սեդրակյանը, Կոմիտասի պողոտայի թիվ 4 շենքի 51 բնակարանում հաշվառված, սակայն Քանաքեռ 9 փողոցի 29 տանը բնակվող 25-ամյա Արմեն Էմբոյանը: Այս երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ մարմնական վնասվածք է ստացել նաև Քանաքեռ 9 փողոցի 8 տան բնակիչ 25-ամյա Ռազմիկ Թովմասյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: