Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորը՝ պատգամավորի մասին

Փետրվար 06,2015 22:58

Փետրվարի 5-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած խորհրդաժողովը, որը հայկական արդի քաղաքական մշակույթում աննախադեպ իրողություն էր:
Փաստ է, որ խորհրդաժողովը բացառիկ քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոն էր, որտեղ հնչեցին կարծիքներ և վերլուծություններ երկրի աղետալի տնտեսական վիճակի մասին ու առաջարկվեցին դրանց լուծման մեխանիզմները: Սպասելի էր, որ նման կայացած և հասարակական մեծ ռեզոնանս ստացած քաղաքական միջոցառումը որոշ գործիչների մոտ մտքի բարբաջանքի առիթ կդառնար: Խոսքս վերաբերվում է հասարակության կողմից որակված փուչիկ Կարենին, ում《կրակոտ》 տխրահռչակ միջոցառումները բազմիցս են դրսևորել գործչի և մարդկանց հանդեպ անպատասխանատվության առկայությունը:
Ամեն անգամ փորձում եմ չարտահայտվել, երբ կայացման ճանապարհին մշտապես դոփող քաղաքական գործիչները մտքի գոհարներ են արտաբերում:
Ավագյանական ինքնակայացման այս մեթոդն իրոք զավեշտ առաջացնող է:
ՀՀ Զինված ուժերում սեփական հայրենիքի առաջ պարտքը չտված, բայց այլ «ծառայություններ» մատուցողին հիշեցնեմ, որ պետք է գործով զբաղվի:
Նման, թեկուզ և ոչ նշանակալից գրառումները հուշում են, որ իշխանական խուճապն ակնառու է, և մենք ճիշտ ուղու վրա ենք:

 

ՀՀ  ԱԺ   պատգամավոր    Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728