Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են առաջ քաշել Պերմյակովի սակավամտության մասին վարկածը

Փետրվար 06,2015 21:37

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը լավ հետեւել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանության մեջ մեղադրվող  Վալերի Պերմյակովի հարազատների, ծառայակիցների տված հարցազրույցներին:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ այդ հարցազրույցներում որեւէ մեկը չի էլ ակնարկել, որ Պերմյակովը հոգեկան խանգարման  կամ սակավամտության ախտանիշ է ունեցել կամ ունի. «Դա առաջինը բացառել է նրա քույրը, հետո՝ հայրը, համագյուղացիները, որոնք ճանաչել են նրան: Դա բացառել են նաեւ Գյումրիում նրա ծառայակիցները: Հետեւաբար, պետք է մտածել՝  ով է տարածում նման լուրեր ու ինչ շահագրգռությամբ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական մի քանի կայքերով տեղեկություններ տարածվեցին, որ  նա սակավամտության ախտանիշով է տառապում:

«Այն, որ ռուսական կողմը հապճեպ հանձնաժողով ուղարկեց Հայաստան՝ խախտելով  ՀՀ սահմանադրությունը, ՀՀ օրենքներ, միջպետական պայմանյնագրի դրույթներ, վերցրեց քննությունը  ու ոճրագործին պահեց իր մոտ, ի սկզբանե հիմք էր տալիս ենթադրել, որ պատճառը ոչ միայն  ռուսական ռազմաբազայի նիստուկացի  խնդիրները քողարկելն էր, որը  Պերմյակովի գիշերային ազատության եւ այդ չարագործությունների հնարավորություն էր տվել Գյումրիում, այլեւ թույլ չտալ, որ նա հանձնվի Հայաստանի արդարադատությանը եւ պատիժը կրի այստեղ: Այն, ինչ շրջանառության մեջ է դրվել այս օրերին ռուսական լրատվամիջոցներով, կարելի է  դիտարկել այս նպատակի սպասարկման քայլ: Հետեւաբար,  հայկական կողմը պետք է թույլ չտա, որ մեզ հիմարացնեն: Ի վերջո, Պերմյակովի հարցաքննության հետ կապված պաշտոնական արտահոսքերը, որ արվեցին փոխոստիկանապետի ու նրա պաշտպանի կողմից, չեն վկայում, որ նա խանգարում ունի ու հանցագործությունը կատարել է խանգարման ազդեցության տակ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նա խոսքով՝ ինֆորմացիոն տարածությունում տարբեր  մանիպուլյացիաներ են պտտվում իրական տեղեկատվության փոխարեն, ինչի դեպքում ոչ կարելի է բացառել, ոչ էլ՝ հաստատել, որ վերջին օրերին ռուսական կայքերով առաջ քաշված տեղեկությունները չեն  դառնա ողբերգության պաշտոնական բացատրություն:

Հիշեցնենք, որ «Ազատության» հետ հեռախոսազրույցում  Պերմյակովի սակավամտության մասին լուրերը հերքել է Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հե՛նց «դաշնակից» Ռուսաստանն է հրահրում իրավիճակը ԼՂՀ-ի շուրջ, որպեսզի զորք մտցնի Ղարաբաղ ու Ադրբեջանն իրենով անի: Արդեն պարզ է,թե ինչի դիմաց Ադրբեջանը սրան պիտի համաձայնվի: Գյումրու սպանդն էլ է Ռուսաստա՛նը այս նպատակով կազմակերպել. առանց Ադրբեջանի տարածքի չի կարող կապվել/մատակարարել Գյումրիի ռուսական բազան:

    Ուղղակի ցինիզմ ու հայ ազգի նկատմամբ անհարգա՛նք է ասել,որ իբր «Պերմյակովը մենակ էր»: Սա ԽՄԲԱՅԻՆ արարք էր. վերջապես մի անգամ ուշադիր կարդացեք (արդեն հայտնի) փաստերը և մտածե՛ք : 7 հոգի՝ բոլորը անկողնու՛մ սպանված: Այսինքն՝ ամեն անկողնու գլխին մեկը կանգնած էր: Քանի՞ (մեծահասակի) անկողին կար այդ տանը:

  2. Կարո Մելիքյան says:

    Պարոն Ս.Սաֆարյան. Դուք վերնագրում հարց էք բարձրացնում,բայց այդպես էլ հարցը մնում է բաց,այնինչ, այս տեղեկատվական մանիպուլյացյաները՝հենց իրականությունից շեղելն է,որպեսզի հասարակությունից քողարկեն իրական հանցագործին եւ կազմակերպիչին,հետեւաբար նաեւ մեղմեն նենգության աստիճանը,որը կարող է բումերանգի դեր խաղալ հանցագործություն իրականացնողների համար՝ ունենալով շատ հեռուն գնացող հետեւանքներ, իհարկե՝հարցին պատշաց տեր կանգնելու դեպքում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728