Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների ու Արցախի ոստիկանների միջադեպը դեռ շարունակվում է քաղաքական գործիչների քննարկման նյութ մնալ: Այսօր միջադեպին անդրադարձել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա քննադատել էր Հիմնադիր խորհրդարանին` ապրիլի 24-ին միասնականության փոխարեն քաղաքական շարժումներ անցկացնելու որոշման համար:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը այդ քննադատությանն անդրադարձավ Aravot.am-ի հետ զրույցում:
«Պարոն Ռուստամյանը հարցնում է՝ ի՞նչ է՝ արդյունավետ քաղաքականության այլ ձեւ չկա՞, քան որ ընտրել է Հիմնադիր խորհրդարանը: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում՝ որն է պայքարի արդյունավետ ձեւը: Քաղաքական ուժեր կան, որ արդյունավետ ձեւ են համարում մշտական իշխանության կողքին գտնվելը, օգտվելն իշխանական արտոնություններից, թեթեւ քննադատելով մարդկանց մոլորեցնել, թե իբր գործ են անում: Քաղաքական ուժ էլ կա, որ դիմում է ոչ ստանդարտ քայլերի, քանի որ իրավիճակը ոչ ստանդարտային է, ապա լուծումներն էլ պետք է լինեն ոչ ստանդարտային: Որեւէ քաղաքական ուժ պարտավոր չէ հաշվետու լինել մյուս քաղաքական ուժերին, թե արդյունավե՞տ է իր ընտրած քաղաքականությունը, թե՝ ոչ»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ապրիլի 24-ին քաղաքական շարժումներ անցկացնելու իրենց որոշմանը՝ պարոն Հակոբյանը շարունակեց. «Ապրիլի 24-ը մեկնարկն է, բոլորովին պարտադիր չէ, որ հեղափոխությունն այդ օրը լինի, դա մոբիլիզացման օր է, եթե մարդ կա, որ ապրիլի 24-ը միասնության օր է համարում, ապա թող ասեն միասնություն ինչի՞ շուրջ՝ լա՞ցի շուրջ: Ողբերգությունը միակ կե՞տն է, որի շուրջ կարելի է համախմբվել, պահանջ չունե՞նք էդ օրվա հետ կապված… ազգային միասնություն են ման գալիս, բայց ազգային միասնությունը լինում է պայքարի շուրջ, ոչ թե լացի, մենք այդ պայքարի դրոշն ենք բարձրացրել»:
Հիմնադիր խորհրդարանի անդամը չի ընդունում նաեւ Արցախի ու Ֆրանսիայի միջեւ Արմեն Ռուստամյանի համեմատությունը: Հիշեցնենք, որ նա պնդել էր, որ Արցախը անկախ պետություն է, ու ինչպես Ֆրանսիայում կամ այլ պետությունում ոչ մի օտարերկրացու չի թույլատրվի քաղաքական շարժումներ անել, այնպես էլ Արցախում:
«Ես այսօր կարող եմ գնալ Փարիզ, վերցնել ցանկացած պաստառ ու կանգնել ցանկացած տեղ: Արմեն Ռուստամյանը, երեւի, լավ չի հասկանում՝ ինչ է նշանակում Ֆրանսիան: Իսկ Արցախը համեմատել Ֆրանսիայի հետ, քաղաքական գործչի համար ինքնասպանության նման բան է: Որովհետեւ Եռաբլուրում 7000 թաղվածները Ֆրանսիայի համար կյանք չեն զոհել»,-ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է պարոն Ռուստամյանի դիտարկմանը, թե Արցախը պատերազմող երկիր է ու քաղաքական շարժումներ այնտեղ անցկացնելը՝ խիստ վտանգավոր, Վարդան Հակոբյանը եզրափակեց. «Չի խանգարի Ռուստամյանին հիշեցնել, որ 92 թվականին, մինչեւ այստեղ իրենց գրասենյակները փակելը, իրենք հենց պատերազմող Հայաստանում էին քաղաքական գործունեություն իրականացնում ու հեղափոխության կոչեր անում, մենք էլ հիշում ենք՝ դա ինչով ավարտվեց: Երեւի իրենք մոռացել են իրենց պատմությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Էս դաշնակներից դուք բան հասկանու՞մ եք: ՆՈՒՅՆ նախանձներն են՝ ինչպես 100 տարի առաջ. ամեն գնով փորձում են ցեխ շպրտել, որպեսզի միա՛յն իրենք՝ դաշնակները, «հայրենասեր» երևան:
Ափսոսում եմ որ այն ժամանակ դաշնակցության պաշտպանության ցույցերի էի մասնակցում եւ դատախազության առաջ պաստառներով կանգնում էի, որ սրանց ազատեն, ու սրանք էսօր սենց լկտի ձեւով խոսեն, շատ եմ ափսոսում եւ ողբում եմ դաշնակցության մահը: Իրավամբ դաշնակցությունն այլեւս անելիք չունի:
Արմեն Ռուստամյանը միակ խելքը-գլխին, կարող, ատակ եւ խոստումնալից անձն է, որ տեղ է գտել ՀՅԴ-ի ղեկավարության մէջ – եւ մի քանի շաբաթ առաջ՝ բարձրագոյն մակարդակի վրայ:
Կրկնում եմ՝ միակը… Եւ ցաւով եմ ասում այս:
Զարմանալի չէ ուրեմն որ ան հիմա դառնալու է առաջնահերթ թիրախը բոլոր միւս քաղաքական դերակատարներին: Ներառեալ այս ծիծաղելի խմբակի երեխաներին…
Յ.Գ. Ռուստամյանը գոնէ անկեղծ է խօսում: Մինչ, օրինակի համար, Աղվան Վարդանյան մը, որ յոնքերը կիտած ու ծանր ձայնով՝«անընդունելի» կոչեց Բերձորում անվտանգութեան գործակալների միջամտութիւնը, կարգին կեղծաւորություն է անում, արհեստավարժ երկլեզույութիւն, ըստ սովորության: Եւ ան է որ մօտ օրից շատ հաւանաբար վերադառնայ կառավարության ծոցը, իր նախարարական պաշտօնին, ինչպէս նաեւ իր հետ մի քանի այլ դաշնակներ. մինչ խեղճ Ռուստամյանը կը թողեն խորտակուած ու խլխլած նաւ մը ղեկավարելու ապարդիւն պաշտօնին: Յատկապէս խնդրոյ առարկայ դէպքի պարագային, լաւ կ’անէք աւելի զգուշանալ ձեզ շոյողներից, լոլլոզողներից, քան թէ քննադատողներից: Առաջինների գործին կու գայ որ շարունակէք ձեր ինքնաքայքայիչ ընթացքը, մինչ եթէ մի քիչ լսէք քննադատողներին, կարող էք դեռ փրկել ձեր շարժումը…
Ընդանուր առմամբ Ա.Ռուստամյանի ելույթը ճիշտ է այն առումով, որ պետք չէ հայոց ցեղասպանության 100 ամյակը քաղաքանացնել: Իսկապես ամեն ինչ ունի իր տեղը և ժամանակը:
իսկ ինչո՞ւ միայն հիմա է որ, յանկարծ, ամէն մարդ նշմարում է Ցեղասպանութեան վերաբերող այս անպատշաճութիւնը… կարգախօսը յայտնի էր ամիսներէ ի վեր… եթէ մարդիկ իսկապէս ուզում էին զգաստացնել այս շարժումի տղերքը, պիտի որ աւելի առաջ եւ շեշտակի կերպով արտայայտէին իրենց առարկությունը.
նոյնպէս, Բերձորի միջադէպն ել կարելի էր կանխել…
անփութութի՞ւն…
ծուղա՞կ
քաղաքական վարպետների խաղերը դիտելով, կարելի չէ համակրանք չզգալ այս տղոց նկատմամբ…
այո, հիմա ել սկսեցի կակուղնալ իրենց հանդէպ…
եթէ մի փոքր ճիգ թափեն կարգ մը չափ ու սահմաններ գիտնալու, կարող են տակաւին օգտակար լինել ազգին…
Յ.Գ. ամեն դէպքում, այս Վարդան Հակոբյանն ել գեղադէմ, ներկայանալի տղա է… իր վերեւի պատկերն ել, սիրուն… Առավոտ թերթում երեւի ամեն ոք գեղեցիկ է… աւելի լաւ…
Դաշնակցությունը իսկապես գահավիժում է եւ նրանց վերջնական ընտրությունը կանգ առավ՝ կերակրատաշտին որքան հնարավոր է մոտ լինել, սրանով ասված է ամեն ինչ։
«Ես այսօր կարող եմ գնալ Փարիզ, վերցնել ցանկացած պաստառ ու կանգնել ցանկացած տեղ: »
………………………………………………………………
ոչ, աղբերս, ոչ
ցաւդ տանեմ՝ ոչ
այդպէս չի
յատկապէս խմբային ցոյցի, հանրային հաւաքի պարագային՝
պարտադի՛ր է նախապէս արտոնագիր ստանալ
եթէ այդ արտոնագիրը չի ստացուել,
ցուցարարները ստիպուած ես ցրուելու,
կարող են ձերբակալուիլ,
իսկ այդ ընթացքում, եթէ յանկարծ, թեկուզ ակամա, մի ծուռ բան պատահի՝
ոստիկանները նաեւ կարող են հարուածել…
այսպէս է Փարիզում, Նիւ Յորքում, Սիտնիյում… աշխարհի բոլոր քաղաքներում
(եկէք «100ամեակ առանց ռեժիմին»-ը վերածեցէք «Մայիս 28-ը առանց ռեժիմի»…)
«Մայիս 28-ը առանց ռեժիմի»…
շատ յարմար կարգախոս,
նկատի ունենալով որ ձեր շարժումի անունն է նաեւ Սարդարապատ…
իսկ օրուայ երգը կը լինի անշուտշ՝ «երբ չի մնում ելք ու ճար»
լուրջ եմ ասում,
մտածեցէք այս մասին
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք
Էս ինչ թրավիսնոց էր, կամ գուցե տռավիզնոց՝ հաշվի առնելով Թրավիս անվամբ հանդես եկողի անհասկանալի ուղղագրությունը….ինչ Լաչինի դեպքերն եղան, Առավոտը դարձավ թրավիս-Արմենի խոսելաբեմ: Ձեռի հետ էլ տղաներին հաճոյախոսելու առիթ: Ի դեպ, Թրավիս, քո անձնագրի սեռը կետում ինչ տառ ա գրված՝ Ա թե Ի
Կար մի ժամանակ, որ դաշնակներին համարում էի լուրջ կուսակցություն: Կամաց-կամաց դա մարեց, իսկ հիմա այն ինձ համար ամենաամոթալի ու ամենաանվստահելի կուսակցությունն է:
ԵԹԵ ՀԱՅ ԵՍ, ԱՊԱ ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ԹՇՆԱՄՈԻՆ…
Պարոն Ռուստամյանը հարցնում է՝ ի՞նչ է՝ արդյունավետ քաղաքականության այլ ձեւ չկա՞:
Մեկ անգամ եվս կարդացեք ՀՅԴ Դաշնակցւթյան ուղարկած նամակը Էնվեր փաշային:Արամ Մանուկյանն ու Հովհաննես Քաջազնունին 1918 թվականին նամակ են գրում Էնվեր փաշային՝ ի դեմս Անդրանիկ Օզանյանի։Ըստ դաշնկցության ծախել հայրենիքը քաղաքականության նոր ձեւ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության Նախագահ
Հ. Քաջազնունի /ՀՅԴ/ եռանդուն մասնակցություն է ունեցել ՀՅԴ կուսակցության գործունեությանը:
Հուլիսի 17-ին, 1918 թ.” Երեվան
“Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանեան կառավարութեան զինվորական մինիստր` Էնվեր փաշային, Կոստանդնուպոլիս.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու ձերդ գերազանցութեանը, հանուն մեր բարեկամութեան, իրազեկ դարձնել ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնիլ Ջուլֆայի կամուրջը և Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն և հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
1937թ. ձերբակալվեց: Իր մահկանացուն կնքեց 1938թ.-ին, ՆԺԿ բանտում:
Ահա դաշնակցւթյան հայրենասիությունը,միլիոն ու կես հայերի ջարդից հետո դաշնակները ծառայել են թուրքին ու համարել են բարեկամներ, զարնալի չէ նաեւ Արցախի ու Ֆրանսիայի միջեւ Արմեն Ռուստամյանի անգրագետ համեմատությունը:Իսկ հասկանալ որ ապրիլի 24-ը միասնության օր է համարվում եվ ոչ թե հեղափոխոթյան օր, կզարմանայի որ ճիշտ մեկնաբաներ Արմեն Ռուստամյանը:
Էս էլ որերորդ անգամ հանդիպում եմ էս տխմար պրովոկացիային.մեկ այլ կայքում խոսվում էր Անդրանիկի ջոկատները Նախիջևան մտցնելու մասին,իսկ այստեղ… Վանից նահանջող ժողովռդին միանալու:Տեսնես 1918թ հուլիսին Վանում քանի? հայ կար,որ հոծ բազմությամբ նահանջեին և միանային Անդրանիկի ջոկատներին:Իմ նախնիները եղել են Վանից գաղթող ժողովրդի մեջ և դա եղել է 1916 թվականին…Հետաքրքիր է,որ Արամ Մանուկյանի մասին զանազան կեղծիքներ տարածելու գործում միասնաբար են գործում չեկիստական աղբը և նրանց հակառակորդ,արևմտյան կասկածելի աղբյուրներից սնվող իբր թե հայկական կազմակերպությունները…