Քաղաքապետարանի կրթության վարչության պետը հավաստիացնում է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է:
Aravot.am-ը Երեւանի թիվ 132 դպրոցի 5 րդ դասարանի աշակերտի ծնոողներից մտահոգություն էր ստացել այն մասին, որ դպրոցի 5/4 դասարանը պատրաստվում են ցրել: Ընդ որում, ըստ ծնողների, դա արվում է ոչ թե նոր ուսումնական տարվա սկզբից, այլ հենց հաջորդ շաբաթվանից:
Դպրոցի տնօրեն Էրիդա Հայարապետյանը չթաքցրեց, որ իսկապես նման որոշում է կայացվել:
Կարդացեք նաև
Մեկնաբանության ակնկալիքով կապվեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի (լուսանկարում) հետ:
Տիկին Սողոմոնյանը նշեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, ինչ վերաբերում է հոգեբանական պահին, նրա ձեւակերպմամբ, դպրոցն ու ծնողը պետք է գրագետ աշխատեն, լինեն նրբանկատ եւ օգնեն երեխաներին՝ հաղթահարել այդ «փորձությունը»:
Վարչության պետը հավելեց, որ թիվ 132 դպրոցում դասարանների կոմպլեկտավորման կարգի խախտում էր կատարվել, արդյունքում՝ յուրաքանչյուր դասարանում՝ 20-21 երեխա է սովորում՝ 35 փոխարեն: Գայանե Սողոմոնյանի խոսքով, դրանից այլ խնդիրներ էլ են ածանցվել, այդ թվում՝ ֆինանսավորման: Ու որպեսզի կարգի խախտում չարվի, դպրոցի տնօրինությանն առաջարկվել է դասարանների միացում անել, վիճակահանությամբ 5/4 դասարանին է վիճակվել բաժանվել մյուս երեք դասարանների վրա:
«Քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը տվել է հանձնարարական՝ դասարանները կոմպլեկտավորել օրենքով սահմանված կարգով: Ամբողջ պատմությունը սա է, զուտ հոգեբանական պահն է, որ երեխաները այդքան տարի միասին սովորել են, ու այսօր թեկուզ նույն դպրոցի ներսում այժմ տարանջատում է լինելու: Երեխաների մոտ հոգեվիճակի խնդիր է, ծնողները պետք է ավելի աչալուրջ լինեն եւ օգնեն հաղթահարել, ոչ թե ավելի էմոցիոնալ դաշտ ստեղծեն: Ի վերջո, բոլոր երեխաները նույն դպրոցում են սովորում, կողք կողքի դասարաններում, նույն հարկում»,-հավելեց տիկին Սողոմոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
35 երեխա մի դասարանւմ՞, մի քիչ ել ավելացրեք քանակը ․Թոխ դասատւն ւյասպառ լինի,աշակերտըն էլ բերանը չ՛հասցնի բացել, տերը օվ է՞․«Քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը տվել է հանձնարարական՝ դասարանները կոմպլեկտավորել օրենքով սահմանված կարգով՛,օվ է կազմել այս անհեթեթ օրենքը՞