Խոշոր հարկատուների ցանկում բանկերը նախորդ ցանկի համեմատությամբ դիրքերը զիջել են:
«Ինեկոբանկ»-ը խոշոր հարկատուների ցանկում այս տարի 52-րդ տեղում է` 2013-ի` 49-րդ տեղի փոխարեն: Չնայած, այս բանկը նախորդ տարի երեք հորիզոնականով տեղը զիջել է, բայց 2014-ին ավելի շատ հարկ է վճարել, քան նախանցյալ տարի:
2014-ին «Ինեկոբանկը» վճարել է 2, 454, 618.5 միլիոն դրամ, 2013-ին` 2 , 014,083.1 դրամ:
Այս մասին տեղեկանում ենք 1000 խոշոր հարկատուների ցանկից:
Կարդացեք նաև
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է խոշոր հարկատուների 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հարկային հաշվետվությունները:
Ցանկում, նախորդ հաշվետվության համեմատությամբ, տեղի հարցում հետընթաց է ունեցել նաեւ «Հայբիզնեսբանկը», որը 60-րդ տեղից իջել է 64-րդը` վճարելով 2 միլիոն 100, 527.4 դրամ, սակայն անցյալ տարի «Հայբիզնեսբանկն» ավելի շատ հարկ է վճարել, քան` նախանցյալ տարի`լինելով ավելի բարձր դիրքերում:
«Կոնվերս բանկ»-ն այս ցանկում 88-րդ տեղում է, վճարել է 1 միլիոն 502,759.0 հարկ: 2013-ին «Կոնվերս բանկ»-ը լինելով 78-րդ տեղում, վճարել է` ավելի պակաս` 1 միլիոն 471,927.8 դրամ:
«Բիբլոս բանկ Արմենիան» 256-րդ տեղից իջել է, այս անգամ հայտնվելով 284-րդ հորիզոնականում: 28 տեղով իջնելով` բանկը 2014-ին վճարել է 432,258.0 դրամ, 2013-ին` 431,767.8 դրամ:
Փոխարենը «Հայէկոնոմբանկը» հարկատուների ցանկում բարելավել է իր դիրքերը` 2013-ի` 110-րդ տեղից բարձրանալով 90-րդ տեղ: 2014-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին «Հայէկոնոմբանկը» վճարել է 1 միլիոն 463,413.6 դրամ, նախանցյալ տարի հարկային մարմիններին բանկը վճարել է ավելի պակաս հարկ` 1 միլիոն 071,825.3 դրամ:
«Պրոմեթեյ բանկը» ցանկի 149-րդ տեղում է: Վճարել է 855,971.1 դրամ: 2013-ին բանկը եղել է ավելի բարենպաստ դիրքերում `119-րդ տեղում եւ վճարել ավելի շատ հարկ` 1 միլիոն 000,180.3 դրամ:
Երկու հորիզոնականով տեղը զիջել է «Արդշինինվեստ բանկը»: Անցյալ տարի բանկը եղել է 38-րդ տեղում եւ հարկային մարմնին վճարել է 3 միլիոն 266,448.0 դրամ, նախանցյալ տարի`36-րդ տեղում` վճարել է 3 միլիոն 386,013.1 դրամ:
Հարկատուների այս ցանկի տնտեսվարողների շարքում յոթ տեղով նվազել է նաեւ «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի դիրքերը: 2013-ի 21-րդ տեղից բանկը հայտնվել է 28-րդ տեղում` վճարելով 4 միլիոն 006,015.8 դրամ: Մինչդեռ նախորդ ցանկում «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ»-ի վճարած հարկերը 4 միլիոն 289,169.4 դրամ են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ