Փետրվարի 4-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց լուսնային Նոր տարվա առիթով Վիետնամի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի և Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նույեն Տե Տաոյի կողմից Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համար կազմակերպված հանդիպմանը։ Դեսպան Վարդանյանը առանձնազրույցներ ունեցավ միջոցառմանը ներկա` Վիետնամի մի շարք նախարարների հետ։
ԱԳ նախարար Բին Մինի հետ զրույցի ընթացքում դեսպան Վարդանյանը ներկայացրեց 2015թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ ծրագրված միջոցառումներն ու հիշատակման արարողությունները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։
Փետրվարի 6-ին դեսպան Վարդանյանը մասնակցեց 2015թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Հանոյում կայանալիք Միջխորհրդարանական միության 132-րդ հավաքի և հարակից հանդիպումների օրակարգի ձևավորման և նախապատրաստական այլ աշխատանքներին։ Օրակարգում ընգրկված էին մարդու իրավունքներին, համաշխարհային տնտեսության աճին, կրթությանը, գիտությանը վերաբերող հարցեր։
Նույն օրը դեսպանը մասնակցեց Վիետնամի մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարար Հոանգ Տուան Անի կողմից լուսնային Նոր տարվա առիթով կազմակերպված հավաքույթին և հատուկ մշակութային միջոցառմանը։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործոց նախարարություն
Լուսանկարում՝ տիկին դեսպանը՝ Վիետնամի վարչապետի հետ: