Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին
ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական
պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական
հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին միացել են նաև Արցախի
խորհրդարանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի
երկայնքով լարվածության ավելացման արդյունքում ստեղծված իրավիճակին
վերաբերող հարցերը:
Անդրադառնալով ս.թ. հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած
միջադեպին՝ օրենսդիրներն ընդգծել են նման իրավիճակներում խնդիրներն
օրենսդրության շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը կարևորվել են Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի
համագործակցության ընդլայմանն ու 2015 թվականին իրականացվելիք ծրագրերին
վերաբերող հարցերը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն
Հայաստանը ոչ միայն Ռուսաստանի դուռն է չոքեչոք գնում …